Թուրքիայի հարավային Քիլիս քաղաքի հրթիռակոծության հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 4-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

 

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ քաղաքում պայթել է 4 արկ, որոնք արձակվել են Սիրիային սահմանակից տարածքից, որտեղ գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դիրքերը։

 

Մահացածները Թուրքիայի քաղաքացիներ են, տուժածների թվում կա մեկ սիրիացի։

 

Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հարևան քաղաքում տեղակայված փախստականների ճամբար այցից մեկ օր առաջ։