Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է ռուսական ինքնաթիռների կողմից ԻԼԻՊ-ի ռազմական թիրախներին հասցված ավիահարվածների որոշ արդյունքների մասին, տեղեկացնում է LifeNews.ru-ն:
Կոնաշենկովի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում ռուսական ավիացիան կետավոր հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի 12 օբյեկտի:
«Օբյեկտիվ վերահսկողության տվյալներով հաստատվում է Su-24M ինքնաթիռների կողմից Լաթամնա քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների հրամանատարական կետի լիարժեք ոչնչացումը: Ինչպես նաև հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորումների վերահսկման շտաբն ու զինամթերքի պահեստը: Ռումբի ուղղակի հարվածի արդյունքում պահեստում պայթել է զինամթերքը, ինչն էլ հանգեցրել է դրա ամբողջական ոչնչացմանը»,- ասել է գեներալը: