Su-34 ռմբակոծիչները և Su-25 գրոհիչները Հոմս նահանգում հարձակվել են գրոհայինների 8 հենակետի վրա: Ամբողջությամբ ոչնչացվել են ահաբեկիչների պաշտպանական դիրքերը: Ինչպես նաև ոչնչացվել են Համա և Ռաքքա նահանգներում տեղակայված զինյալների մի քանի պատրաստման ճամբարներ: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, Արևմուտքը չի արտահայտում Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցության ցանկություն. փոխանցում է ren.tv-ն:

 

 

Վաշինգտոնը հայտնվել է տարօրինակ իրավիճակում' հետախուզական տեղեկատվությամբ կիսվելու մերժման պատճառով:

 

 

Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ գործողության մեկնարկի մասին, քննադատությունն Արևմուտքից միայն ավելացել է: