«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարները գրոհայինների շրջանում սուտ տեղեկություն են տարածում խոցված ռուսական ինքնաթիռի մասին: Այդ կերպ ահաբեկիչները փորձում են բարձրացնել զինյալների մարտական ոգին:

 

Այս մասին հաղորդում է «Ռուսկայա Վեսնա» պորտալը՝ վկայակոչելով դոնբասցու, որն ԻՊ-ի գրոհայինների դեմ այժմ կռվում է քրդական աշխարհազորի շարքերում:

 

Դրա հետ մեկտեղ, կառավարական ուժերը շարունակում են պաշարել Սիրիայում ահաբեկիչներին: Այդ կերպ սիրիացի զինվորականները հետ են գրավել Զահիա բնակավայրը: Համա նահանգում նույնպես կատաղի մարտեր են ընթանում Նարբ-Նաֆսաի համար: