ԻԼԻՊ-ի պատանդ գրոհայինը հայտարարել է, որ Թուրիքայի իշխանություններն օգնում են ահաբեկիչներին: Քրդերի կողմից պատանդառված Աբդուրահման Աբդուլ Հադին խոստովանել է, որ նա պատրաստվել է Թուրքիայի տարածքում գտնվող հատուկ ճամբարում: Նրա խոսքով՝ հրահանգիչներից մեկը եղել է բանակի սպա: Հենց նա է սովորեցրել նորակոչիկներին կրակել:

 

ԻԼԻՊ-ն իր մարզաբազան Սիրիայից տեղափոխել է Թուրքիա՝ օդային հարվածների հետևանքով: Միևնույն ժամանակ, Անկարան դեմ չէ նման գործողություններին: Աբդուլ Հադին նշել է նաև, թե ինչպես է համացանցով անձամբ հավաքագրել գրոհայինների և օգնել է նրանց հասնել Թուրքիայի պոլիգոն:

 

Անկարան, իր հերթին, հերքում է բոլոր մեղադրանքները. պատրաստման ճամբարներն իրոք առկա են Թուրքիայի տարածքում, սակայն այնտեղ մարզվում են միայն Սիրիայի ազատ բանակի զինվորները, որը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ: