Տեղական բեդվինների ցեղը տեսել է, թե ինչպես է Սինայի թերակղզում կործանվել «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Քոչվորների խոսքով՝ Airbus A321-ը բռնկվել է օդում, մասնավորապես, նրանք տեսան, թե ինչպես է այրվում օդանավի շարժիչներից մեկը:

 

 

Ռուսական օդանավի ընկնելուց անմիջապես հետո, բեդվիններն առաջինն են դիմել եգիպտական բանակին, և առաջարկել են օգնել փրկարարական գործողությանը: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

 

 

Հիշեցնենք, որ «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus-321 ինքնաթիռը, որն իրականացնում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքը, հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր (17 երեխա) և անձնակազմի 7 անդամ: