Սիրիայում ռուսական Սու-35 նորագույն կործանիչները տպավորել են թուրքերին և «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին:

 

 

Ռուսական մարտական ինքնաթիռների թռիչքը, որոնք վերադառնում էին Հմեյմիմ ավիաբազա, նկարահանել են Թուրքիայի տարածքից, ինչպես նաև Հալեպի տարածքում սիրիա-թուրքական սահմանի մոտ:

 

 

Սու-35 նորագույն կործանիչները ժամանել են Սիրիա՝ հունվարի վերջին հակաահաբեկչական գործողությանը մասնակցելու համար: Այժմ ինքնաթիռները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, գրում է «Ռուսկայա վեսնա»-ն: