Ռուսաստանը Սու-35Ս նորագույն կործանիչները Սիրիայում գտնվող «Խմեյմին» ավիաբազայում տեղակայելով՝ նկատելիորեն ստիպել է նյարդայնանալ ամերիկացի զինվորականներին:
Washington Times թերթի տվյալներով՝ Սու-35Ս-ը տպավորել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
«Դա շատ վտանգավոր օդանավ է, հատկապես, եթե Ռուսաստանի մոտ դրանք շատ կլինեն»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի կողմից նման քայլը կապահովի գրոհային ավիացիայի բարձր տեխնոլոգիական պաշտպանությունը, ինչպես նաև շուկայում ինքնաթիռն առաջատար կդարձնի:
«Ռուսական զենքն ակնհայտորեն գերազանցում է մարտական համալիրները, որոնք ցուցադրում է ՆԱՏՕ-ն»,- եզրափակում է Washington Times-ը: