Փետրվարի 26-ին YouTube-ում մի տեսանյութ է տեղադրվել, որն, իբր, նկարահանվել է սիրիացի ապստամբների կողմից: Այնտեղ նրանք առաջին անգամ TOW ամերիկյան հակատանկային հրթիռային համակարգից կրակ են բացել ռուսական T-90 տանկի ուղղությամբ, գրում է The Washington Post-ը:
Տեսանյութին կից գրառման մեջ ասված է, որ հարվածը հասցվել է Հալեպի հյուսիս-արևմուտքում գտնվող սիրիական Շեյխ Ակիլ բնակավայրում:
Ուրբաթ օրը նկարահանված տեսանյութը մեծ նշանակություն ունի, քանի որ դա այն քիչ տեսագրություններից է, եթե ոչ միակը, որը ցույց է տալիս, թե ինչպես է ամերիկյան TOW-ն օգտագործվում ռուսական ամենաժամանակակից T-90 տանկի դեմ: