Երևանում կայացավ «Green Residential Park» ընկերության և «Wyndham Hotels & Resorts» աշխարհի ամենամեծ ամերիկյան հյուրանոցային ցանցի միջև պայմանագրի ստորագրման արարողությունը: Համագործակցության արդյունքում Հայաստանում կկառուցվեն մի շարք հյուրանոցային համալիրներ: Արդյունքում նախատեսվում է ստեղծել մի քանի հարյուրի հասնող նոր աշխատատեղեր: