Նորագույն ռոբոտիզացված ռուսական զենքը ստիպում է Պենտագոնին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նյարդայնանալ: Այժմ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի հետ չմնա Չինաստանից և Ռուսաստանից՝ ժամանակակից զենքի ստեղծման մեջ, որը նախատեսված է ռոբոտիզացված մարտեր անցկացնելու համար, գրում է ամերիկյան Defense One պարբերականը:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին ազգային անվտանգության ֆորումի իր ելույթում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը:
Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ-ի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում «Արմատա» տանկը, որն առաջիկա երկու տարիների ընթացքում կժամանի Ռուսաստանի բանակ:
Սակայն, արհեստական ինտելեկտի ռազմական զարգացումներում ԱՄՆ-ի դոմինանտելու փորձերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Այժմ Պենտագոնը զիջում է ոչ միայն Ռուսաստանին և Չինաստանին, այլ նույնիսկ առևտրային ընկերություններին: