Հզոր ռուսական զենքը ցնցում է առաջացրել Արևմուտքի և Իսրայելի երկրների շրջանում: Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, ոչ ոք չի ակնկալել, որ Ռուսաստանը կարող է նման նորագույն տեխնոլոգիաներ օգտագործել ռազմական տեխնիկայի ստեղծման ոլորտում: Ավելին, ոչ այնքան վաղուց արևմտյան ռազմական պաշտոնյաները միմյանց հերթ չէին տալիս հայտարարություններով, որ ՌԴ-ի ռազմական տեխնիկան և ռազմավարությունը անհույս հնացել են, որ հրթիռները, որոնք օգտագործվում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կողմից, «շատ ավելի հիմար են, քան խելացի», իսկ ռուսական ռազմածովային նավատորմը «ժանգոտած, քան օգտակար»:
Սակայն, այն, ինչ որ Արևմուտքը տեսել է Սիրիայում, նրա մոտ իրական ցնցում է առաջացրել, գրում է The Independent-ը:
Պարբերականը նշում է, որ ռուսական և արևմտյան ձեռքբերումների միջև տարբերությունն այնքան մեծ է, որ շատերին տհաճություն է պատճառում: Այսպիսով, ՌԴ ռազմատիեզերական ուժերի կործանիչները մեկ օրում ավելի շատ թռիչքներ են կատարել, քան բոլոր կոալիցիոն ուժերը մեկ ամսում: Իսկ ռուսական նավատորմի ուժերը Կասպից ծովից հրթիռներ են արձակել ավելի քան 900 մղոն հեռավորությունից:
Նույնիսկ ԱՄՆ-ն է ճանաչել ռուսական զենքի անհավատալի ուժը: Եվրոպայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար Բեն Հոջեսը Սիրիայի օրինակով ռազմական տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումներն անհավատալի է համարում:
Սակայն, ՆԱՏՕ-ն զգուշորեն է դատողություններ անում այն մասին, թե ինչ կպատահի, եթե ՌԴ-ն տեղադրի իր սարքավորումները Կալինինգրադում: Դաշինքի հրամանատարության կարծիքով՝ դա պարզապես արգելափակում է ՆԱՏՕ-ի հնարավորությունները Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում:
Իսրայելը նույնպես մտավախություն ունի, որ մոտ ապագայում Իրանը կստանա Ս-400 նոր զենիթա-հրթիռային համակարգեր:
Իսկ իրավիճակը Սիրիայում այժմ գրեթե ամբողջությամբ կախված է Մոսկվայից, եզրափակում է պարբերականը: