Ռուսական հինգերորդ սերնդի T-50 կործանիչը մտել է ամերիկացի փորձագետների կողմից կազմված XXI դարի առավել առաջադեմ օդանավերի ցուցակի մեջ: Հոդվածը հրապարակել է Business Insider-ը:

 

Կործանիչը իր ամերիկյան F-35 մրցակցին կգերազանցի այնպիսի կարևոր հատկանիշներով, ինչպիսիք են մանեվրությունն ու արագությունը:

 

Փորձագետները T-50 -ը համարում են նաև «Ռուսաստանի պատասխանն» ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչին: