Ուկրաինայի ավելի քան 800 ռազմական օբյեկտ ոչնչացվել է ռուսական զինուժի գերճշգրիտ հարվածների հետևանքով: Այս մասին շաբաթ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ի տվյալներին:
«Ընդհանուր առմամբ, ռուսական բանակի հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինային պատկանող 821 ռազմական օբյեկտ, որոնց մեջ են 14 ռազմական օդանավակայան, կապի 19 միջոց, 24 C-300 ՀՕՊ կայաններ, 48 ռադիոլոկացիոն կայաններ», - ասված է հաղորդագրությունում:
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։