Ռուսական ռազմօդուժի կողմից հասցրած հարվածների վայրից նոր կադրեր են հայտնվել: Այժմ պարզ է, թե ում էին ռմբակոծում ռազմական ինքնաթիռները:

 

Հրթիռներից մեկը ոչնչացնել է ահաբեկիչների ստորգետնյա բունկերները: Հայտնի է, որ ահաբեկիչների առաջնորդներից շատերը թաքնվում են հենց այդպիսի բունկերներում: Ականատեսները հաստատել են, որ խաղաղ բնակիչները չեն տուժել այդ հրթիռակոծումներից:

 

Անցած գիշեր ռուսական ինքնաթիռներն իրականացվել են ևս ութ մարտական թռիչք: Արդյունքում ոչնչացվել են ոչ միայն գրոհայինների բազմաթիվ ռազմական պահեստներ, այլ նաև լեռներում տեղակայված իսլամիստների հրամանատարական կետը:

 

Ի դեպ, գրոհայիններին սարսափեցրել է ռուսական օդային հարվածների ճշգրտությունը: Իյադ -Ալ-Դիք ահաբեկչական խմբավորումը սգում է իր առաջնորդի մահը:

 

Ռուսաստանը ևս մեկ անգամ հաստատում է, որ ավիահարվածները հասցվում են միայն «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին: Ամբողջ գործողությունն իրականացվում է ոչ միայն Ռուսաստանի, այլ հատկապես միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: