Սիրիայի բանակը, ռուսական ավիացիայի աջակցությամբ, կարողացել է հատել «Իսլամական պետության» կողմից գրավված Ռաքքա նահանգի սահմանը։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիան»՝ իրավապաշտպան «Syrian Observatory for Human Rights» կազմակերպությանը հղումով։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նախօրեին ռուսական ավիացիան հուժկու հարվածներ է հասցրել Համայում ԻԼԻՊ–ի զավթած տարածքներին, որից հետո սիրիական բանակին հաջողվել է ընդհուպ մոտենալ Ռաքքային, որն ԻԼԻՊ–ն իր սիրիական «մայրաքաղաքն» է հռչակել։
AFP–ի փոխանցմամբ՝ դա սիրիական զինվորականներին հաջողվել է 2014–ից ի վեր առաջին անգամ։