Սիրիական բանակը ռուսական ավիատիեզերական ուժերի աջակցությամբ վերականգնել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի վերահսկողությունը:

 

Լաթաքիայի հյուսիսում գտնվող ալ-Նուբա բարձունքի համար երկար ժամանակ մարտեր են մղվել: Օդային հարվածներից և հրետանային հարձակումներից հետո սիրիական բանակի զինվորները և դաշնակցային աշխարհազորը ստիպել են ահաբեկիչներին նահանջել:

 

Այդ բարձունքի շնորհիվ զինվորականներին հաջողվել է արգելափակել նավթի փոխադրման և զորքերի տեղաշարժման ևս մեկ երթուղին: