Լիբանանյան բանակը մարտի 1-ին հետ է մղել Սիրիայից Ջուրուդ-Էրսալ լեռնաշղթայի կողմող երկիր ներխուժելու փորձ արած ահաբեկիչների խումբը:

 

 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, գրոհայինները փորձում էին ներթափանցել Վադի-Խմեյիդ լեռնանցք:

 

 

«Բախումների ընթացքում հակառակորդը կորուստներ է կրել, նրա շարքերում կային սպանվածներ ու վիրավորներ»,- տեղից հաղորդել է ռազմական ներկայացուցիչը: