Քուրդ աշխարհազորայիններին հաջողվել է դուրս մղել «Իսլամական պետության» գրոհայիններին սիրիական Քոբանիի մի քանի շրջաններից: Այս մասին հայտնել է Independent.ie-ն:
Մոնիթորինգային խմբի տվյալներով՝ հոկտեմբերի 27-ին գրոհայինները գնդակոծել են Քոբանիի՝ Թուրքիայի հետ սահմանային հատվածը, սակայն հետ են մղվել քրդերի կողմից:
Քրդական աշխարհազորայինների խոսքով՝ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի դեմ կարևոր գործիքը զենքն է: Ներկա պահին հրթիռների պակաս կա, որոնք կարող էին ոչնչացնել տանկերն ու զրահապատ մեքենաները: Ըստ քրդական ռազմական պաշտոնյանների, օգնությունը, որը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն են փոխանցում, բավարար չէ ԻՊ-ի դեմ պայքարի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիան ևս 17 ավիահարված է հասցրել գրոհայինների դիրքերին Սիրիայում և Իրաքում: