Քրդական աշխարհազորը, որը դիմադրում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, հետ է գրավել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքը: Այս մասին գրել է Telegraph-ը:

 

Պայքարը քաղաքի համար տևեց չորս ամիս: Այդ ընթացքում կողմերը հազարավոր կորուստներ են ունեցել: Հրապարակման տվյալներով՝ ջիհադիստների կորուստը կազմել է մոտ 1200 մարդ: Նրանց թվում են Արևմտյան Եվրոպայի երկրների քաղաքացիները:

 

Սիրիայի քրդական գերագույն հանձնաժողովի ժողովրդական պաշտպանության ղեկավարը շնորհավորել է զինվորներին հաղթանակի կապակցությամբ:

 

Քրդական ուժերը գործում էին միջազգային կոալիցիայի աջակցությամբ, որը գլխավորում էր ԱՄՆ-ն: EFE գործակալության տվյալներով՝ ապստամբները հաջողության համար պարտական են իրաքյան Քուրդիստանից ժամանած զորքերին:

 

Չնայած այդ հաղթանակին, ԻՊ-ն շարունակում է զբաղեցնել զգալի տարածքներ երկրի հյուսիսում: Քաղաքը համարվում է ռազմական գործողությունների անցկացման առանցքային թիրախ: