Բրիտանիայում դպրոցականին դուրս են հանել դասարանից՝ բրենդային կոշիկների պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը:
Հայտնի է, որ քոլեջի 15-ամյա մի աշակերտ դասի էր եկել ամերիկյան հայտնի բրենդի պարզ սև սպորտային կոշիկներով: Դպրոցականին դուրս են արել դպրոցից՝ ասելով, որ մինչև չփոխի կոշիկները, չի կարողանա հաճախել դասերի: Եվ եթե դա չանի, ապա ստիպված կլինի տեղափոխվել մեկ այլ դպրոց:
Ըստ դպրոցի կանոնադրության՝ աշակերտները պարտավոր են դասընթացների հաճախել առանց պիտակների հագուստով:
Դեպքից հետո մայրը տղային տարել է տուն: Ըստ նրա՝ քոլեջի ևս 50 ուսանողներ բախվել են նույն խնդրին: Չնայած կնոջ պնդումներին՝ դպրոցի ղեկավարությունը հրաժարվել է ընդառաջ գնալ որդուն և ստիպել է ընտանիքին ձեռք բերել նոր կոշիկ: