ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հե՜յ, միամիտ հայե՜ր։
Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞։
Բանակցողին փոխելու՞։
Զենք գտնելու՞։
Առաջնագիծն ամրացնելո՞ւ։

ԵՄ-ի կողմից ադրբեջանական սադրանքները արձանագրելո՞ւ եւ արձագանքելո՞ւ։

Ալիեւի նկատմամբ եվրոպական սանկցիաներ կիրառելո՞ւ։
Հայ ռազմագերիներին ազատելո՞ւ։

Ադրբեջանական զորքը մեր տարածքից դուրս շպրտելու՞։
Չէ, գժուկներ։

Ըստ տիկին Վիկտորինի, հիմա իսկը ժամանակն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու։

Հ.Գ. Երբ ասում եմ, որ մեր իսկ անճարության պատճառով աշխարհը հեգնում է մեզ վրա, նեղանում եք…»: