Զենքերի համատեղ արտադրության և մատակարարման ոլորտում Ռուսաստանի և Հնդկաստանի միջև կնքված համաձայնագիրը վկայում է այն մասին, որ երկու երկրները շարունակում են մնալ ռազմավարական գործընկերներ, և ԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանին դուրս մղել սպառազինությունների հնդկական շուկայից: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայ ակոչելով Ria Novosti-ին, այդ մասին գրել է ամերիկյան The Washington Post-ը:
«Հնդկաստանի ու Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ կհեշտացնեն վիզային ռեժիմը երկրների միջև, համագործակցություն կծավալեն Հնդկաստանում ռազմական ուղղաթիռների արտադրության ոլորտում, ինչպես նաև կշարունակեն միջուկային ռեակտորների ստեղծումը»,-գրել է ամերիկյան պարբերականի հոդվածագիրը:
Նա նաև նկատել է, որ հնդկական զենքի շուկան ավելի ու ավելի գրավիչ է դառնում այլ խաղացողնեիր համար: «Վերջին շրջանում Ռուսաստանի հետ մրցակցության մեջ է մտել ԱՄՆ-ն, որը ձգտում է դառնալ Հնդկաստանի զենքի գլխավոր մատակարարը»,-գրված է հոդվածում: