Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Ռուսաստանը չի կառչում G8-ից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«G8-ը ոչ ֆորմալ ակումբ է. այստեղ անդամակցության տոմսեր ոչ ոք ոչ մեկի համար չի գրում է և ինչ-որ մեկին դուրս մղել այդտեղից ոչ ոք չի կարող: Եթե մեր արևմտյան գործընկերները կարծում են, որ այս ձևաչափը սպառել է իր օգտակարությունը, ապա այդպես թող լինի: Մենք չենք կառչում նրանից: Չենք տեսնում ոչ մի դժվարություն: Միգուցե փորձի համար կարող ենք սպասել տարի ու կես և տեսնել, թե ինչպես է կյանքն առանց G8-ի»,-ասել է Լավրովը:
G7-ի երկրները չեն կարողացել Ռուսաստանին բացառել G8-ի կազմից: Քանի որ նման ընթացակարգ պարզապես գոյություն չունի, նրանք ստիպված են եղել հայտարարել միայն ձևաչափը սառեցնելու համար:
«Ներկա պայմաններում մենք չենք մասնակցի Սոչիի գագաթնաժողովին: Մենք կդադարեցնենք մասնակցությունը G8-ին, մինչև Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումները: Քննարկումը շարունակելու համար մենք կհանդիպենք հունիսին՝ Բրյուսելում, G7-ի կազմով»,- այս մասին հայտարարվել է մարտի 24-ի երեկոյան Հաագայում' G7-ի ոչ պաշտոնական հանդիպումից հետո: