Գործազրկություն և գնաճ' հենց նման հեռանկար է սպասվում Ռուսաստանին, եթե Կրեմլը չկարողանա հաղթահարել տնտեսական ճգնաժամը, զգուշացնում է ամերիկյան Washington Post-ը:

 

«Ինչպես ասել եմ ավելի վաղ, Ռուսաստանի խնդիրը այն է, որ այն ունի ոչ թե տնտեսություն, այլ նավթի արտահանման բիզնես, ինչը սուբսիդավորում է մնացածը: Իսկ այդ բիզնեսը այժմ վատ վիճակում է»,- նշել է հեղինակը:

 

Նա հավելել է, որ Վլադիմիր Պուտինը ստիպում է ռուսական ընկերություններին ծախսել դոլարներ, սակայն Ռուսաստանի կառավարությունը ստիպված կլինի վճարել, եթե այդ ընկերությունների մոտ խնդիրներ առաջանան: