«Սառեցված հակամարտություն» անվանումը կրող հոդված և ֆոտոշարք է ներկայացրել Washington Post-ը:

 

Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը Սիրիայի փախստականների ճգնաժամի շուրջ, գուցե, թեժացրեց փխրուն խաղաղությունն ապրիլյան այդ 5 օրերին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զսպվածության կոչ է արել կողմերին:

 

Պարբերականը ներկայացնում է հայ ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանի աշխատանքները, ով այցելել է Լեռնային Ղարաբաղ հակամարտության սրացման օրերին:

 

 

 

Նա հանդիպել է պատերազմից վերադարձող զինվորների, ընտանիքների, որոնք լքել են իրենց տները՝ վախեցած և հուսահատ:

 

«Մարդիկ սպասում էին, որ հարվածներ կհասցվեին զինվորական հենակետերին, բայց ոչ երբեք գյուղերին»,- ասում է լուսանկարիչը:

 

Վլադիմիր Ավետիսյան, 23 տարեկան, Գյումրիից մեկնում է Աղդամ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ընկած ճակատային գիծ: Նա տնից շտապ վերադարձել է արձակուրդից, երբ ապրիլի 1-ին սկսվել են բախումները:

 

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության (1988-94թթ.) վետերանները և երիտասարդ զինվորականները ժամանում են Ստեփանակերտ՝ որպես կամավորներ ճակատ մեկնելու համար:

 

ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանն իր թիմի հետ քննարկում է Ստեփանակերտ ժամանող կամավորների ընդունման հետ կապված հարցերը:

 

 

Թալիշը բազմիցս տուժել է հակամարտության հետևանքով: Գյուղացիներն ստիպված էին հեռանալ իրենց տներից ու առանց հսկողության թողնել կենդանիներին:

 

 

12 տարեկան Վաղարշակ Գրիգորյանը սպանվել է Մարտունիում՝ դպրոցի հարևանությամբ արձակած արկի հետևանքով ապրիլի 2-ին: Երեխան մեկն է այն 4 անձանցից, որոնք սպանվել են ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:

 

 

Լեյտենանտ Վահե Ավանեսյանը (27 տարեկան) ու զինվոր Հարութ Գասպարյանը (19 տարեկան), ապրիլի 4-ի ռազմական գործողությունների ժամանակ:

 

 

Զինվորները վերականգնում են հեռախոսալարերը Մատաղիս գյուղի զորամասում: Լարերը վնասվել էին կռվի ժամանակ:

 

 

Զինվորները երկու տարի պետք է կրեն իրենց զինվորական կոշիկները:

 

 

30-ամյա Հերմինե Սահակյանի տունը երկու անգամ վնասվել է Թալիշում հնգօրյա պատերազմի ընթացքում:

 

 

Հերմինե Սահակյանի ընտանիքն ապաստանել է Ստեփանակերտի հյուրանոցում:

 

 

Ղարաբաղի այս հատվածը 30 մետր է հեռու Ադրբեջանի հետ սահմանից: Այստեղ 1994թ. դաժան մարտեր են ընթացել: Սա դեռևս վտանգավոր գոտի է, և մեքենաներն այստեղով արագ են ընթանում:

 


36-ամյա Դավիթ Գասպարյանը սպանվել է ապրիլի 4-ի երեկոյան շփման գծում՝ միայնակ թողնելով կնոջն ու երեք երեխաներին:


 

63-ամյա Յուրի Գասպարյանը՝ Դավիթի հայրը:

 

1988-1994թթ. պատերազմի ավերակները, Ասկերան: