Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 52 սիրիացի վարձկան, հաղորդում է The Washington Post-ը: Ըստ թերթի' գրոհայինները հավաքագրվել են Սիրիայում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող ռազմական կազմավորումների կողմից և պետք է մասնակցեին Ադրբեջանի կողմից հակամարտությանը: Հոկտեմբեր ամսվա սկզբին սիրիա-թուրքական սահմանին մահացածների մարմինները հանձնվել են նրանց հարազատներին: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, վարձկանների մահը կարող է հանգեցնել կոնֆլիկտի մեջ այլ պետությունների, այդ թվում ՝ Թուրքիայի ներգրավմանը: