Ադրբեջանցիները սիրիացի վարձկաններին որպես կենդանի վահան են օգտագործում՝ նրանց ուղարկելով առաջնագիծ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրում է լրագրող Լինդսի Սնելլը։ «Զարմանալի է։ Սիրիացի վարձկաններից մեկը գրում է․ «Ադրբեջանական բանակը այնտեղ էր, բայց նրանք չէին կռվում։ Նրանք 200 մ հետ էին մնում սիրիացիներից»: Նրանք բառացիորեն օգտագործում են սիրիացիներին՝ որպես կենդանի վահան»,-գրում է Սնելլը։