Դամասկոսի արվարձաններում գրոհայինները սկսել են պատանդներով վանդակներ տեղադրել որպես կենդանի վահան՝ իրենց դիրքերը պաշտպանելու համար, հայտնում է ren.tv-ն:

 

 

Ծայրահեղականները պատանդներին վանդակների մեջ են պահում և թողնում դրանք փողոցներում: Գերիների թվում կան Բաշար Ասադի կառավարական բանակի զինվորներ և խաղաղ քաղաքացիներ: Զինյալները տեղափոխում են վանդակները փողոցներով:

 

 

Ականատեսները հաղորդում են, որ նման վանդակներ են հայտնվել Դամասկոսի արվարձաններում և Դումա քաղաքում: Ըստ որոշ տվյալների, այդ բարբարոսական մեթոդն օգտագործում է «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը: Տեղադրելով գերիներով վանդակները, ահաբեկիչները հույս ունեն, որ կպաշտպանվեն Սիրիայի կառավարական բանակի հարձակումներից: