Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով' ԻԼԻՊ-ի զինյալները Սիրիայի քաղաքացիների բռնի հավաքագրում են սկսել, որպեսզի օգտագործեն նրանց որպես կենդանի վահան: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան. փոխանցում է lifenews-ը:

 

 

Ավելի վաղ, ՌԴ օդային հետախուզությունը հաղորդել էր, որ գրոհայինները զենք և սարքավորումներ են տեղափոխում բնակելի հատվածների և մզկիթների մոտ: Գերատեսչությունում այդ ժամանակ ասել են, որ ահաբեկիչները գնացել են նման քայլի, իմանալով, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը երբեք հարված չեն հասցնի նրանց, վախենալով, խաղաղ բնակչության շրջանում զոհերի հավանականությունից: