Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գաղտնի ծառայությունները կարողացել են «դուրս մղել» գրեթե բոլոր ահաբեկիչներին Ռուսաստանից. փոխանցում է Газета.Ru-ն:

 

«Ռուսաստանն արդեն վաղուց առաջատարն է ահաբեկչության դեմ պայքարում: Դա պայքար է ազատության, ճշմարտության, արդարության և քաղաքակրթության ապագայի համար: Այս ողբերգությունները խլել են հազարավոր կյանքեր: Դա մի վիշտ է, որը միշտ մնա մեզ հետ: Պահանջվել է գրեթե 10 տարի, ավազակախմբերի ողնաշարը կոտրելու համար: Մենք գործնականորեն դուրս ենք մղել ահաբեկիչներին Ռուսաստանից: Սակայն չարը դեռևս իմաց է տալիս իր մասին»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Այդ մասին նա ասել է Դաշնային ժողովին ուղղված իր ելույթում: