Սիրիական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Ատաման բնակավայրը՝ Դերաա նահանգի մերձակայքում գտնվող արվարձանը: Այդ մասին հաղորդել է «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

 

Սիրիայից եկող տվյալների համաձայն՝ կառավարական ուժերը մաքրել են քաղաքը ծայրահեղականներից: Զինվորականները պատրաստվում են վերահսկողության տակ վերցնել նաև մայրուղին, որը կապում է նահանգը Դամասկոսի հետ: Դա թույլ կտա ավելի շուտ ստանալ զինամթերքը:

 

Իսկ երկրի հյուսիսում, Հալեպ նահանգում, մի քանի խոշոր քաղաքների բնակիչները, որոնք վերջերս են ազատագրել քաղաքն ահաբեկիչներից, ուրախությամբ են դիմավորել սիրիացի զինվորականներին:Բնակավայրերը երեք տարի շարունակ լիարժեք շրջափակման մեջ էին: Այժմ, սակայն, քաղաքացիները վերադառնում են խաղաղ կյանքին և վերականգնում ավերված տները: