«Սիրիայի ազատ բանակի» (ՍԱԲ) ավելի քան 5 հազար մարտիկներից բաղկացած ջոկատները ներկայում հարձակողական գործողություններ են իրականացնում Հոմսի, Համայի, Հալեպի եւ Ռաքայի նահանգներում: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

 

«ՍԱԲ-ի այդ կազմավորումների թիվը մշտապես աճում Է: Միայն նրանց աջակցելու համար ամեն օր ռուսական օդուժի կողմից 30-40 օդային հարված Է հասցվում: Նրանց նաեւ օգնություն Է ցուցաբերվում Է սպառազինությամբ, ռազմամթերքով եւ նյութական միջոցներով»,- ասել Է Գերասիմովը արտասահմանյան ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

 

 

«ՌԴ-ն նաեւ նպաստում Է կառավարական զորքերի եւ սիրիական ընդդիմության կազմավորումների ջանքերի միավորմանը ահաբեկիչների ջախջախման գործում»,-ընդգծել Է Գերասիմովը:

 

 

Ահաբեկիչներին ֆինանսավորման աղբյուրից զրկելու համար ոչնչացվում են «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող նավթավերամշակման գործարանները, նավթի պոմպամղման կայանները, ինչպես նաեւ այն ավտոտրանսպորտը, որը նավթամթերքներ Է փոխադրում պահեստավորման վայրեր եւ դեպի Թուրքիայի հետ սահման, հիշեցրել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: