Սիրիայի կառավարական զորքերի մարտիկներն արագացնում են Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը: Այս մասին հայտնել է «Ալ Վաթան» թերթը:
Զորքերը Ջանդուլի շրջանաձեւ ուղեբաժանքից շարժվում են Բաիդին հրապարակի ուղղությամբ: Ճակատի այս հատվածում նրանց օգնություն է ցույց տալիս «Լիվա ալ Քուդս» պաղեստինյան բրիգադը, որը հանդես է գալիս փախստականների Ինզարաթ ճամբարի կողմից:
Միաժամանակ հրետանին զինյալների դիրքերի ուղղությամբ կրակ է բացել Մասաքին Հանանո թաղամասում: «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք ավելի վաղ իրենց հորջորջում էին «Ջեբհաթ ան Նուսրա», փորձում են այն վերահսկողության տակ պահել եւ այնտեղ են նետում օգնական ուժեր: