Սիրիական բանակը հաջող մարտեր է վարում Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում և պատրաստ է վերահսկողություն հաստատել բանտի հյուսիսում գտնվող շրջանների վրա: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալները լուրջ կորուստներ են կրել: Սպանված զինյալների թվում են պայթյուններ իրականացնող արտասահմանցի զինյալներ: Զինյալների կրած մեծ վնասների մասին հաստատել է սիրիական բանակի ղեկավարությունը:

 

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ բախումները շարունակվում են Հալեպի Բրիջ, Թել Շեյխ Յուսեֆ շրջաններում: Վառվող նյութերով ռմբակոծովում են Բայիդին, Հանանու, Ջանդուլ, Հանդարաթ թաղամասերը: Աղբյուրը տեղեկացնում է, որ սիրիական բանակին հաջողվել է ճեղքել կենտրոնական բանտի շրջափակումն այն պատճառով, որ ուշացել է ընդդիմադիրների աջակցությունը:

 

Սիրիական բանակը մայիսի 22-ին Հալեպի կենտրոնական բանտի վրա բարձրացրել էր Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը: Բանտն ավելի քան մեկ տարի գտնվում էր զինյալների շրջափակման մեջ:

 

Ռազմական գործողության հաջող ավարտի դեպքում Հալեպի հյուսիս-արևելքում, որը մոտ է Թուրքիայի սահմանին, կփակվի զինյալներին զինելու ճանապարհը: