Սիրիական բանակը հուլիսի 4-ին ամբողջովին վերահսկողություն է հաստատել Հալեպի մերձակայքում գտնվող Սինաիա քաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, բանակն իր հսկողությունն է հաստատել Հալեպի արևելքում գտնվող Մաաբդիա գյուղի վ րա: Գյուղը գտնվում է Սինաիա քաղաքի մերձակայքում: Տեղի ունեցած բախումների ժամանակ զինված խմբավորումները լուրջ կորուստներ են կրել:

 

Սիրիական բանակը ամիսներ շարունակ պայքար էր մղում՝ փորձելով հսկողություն հաստատել Սինաիա քաղաքի վրա:

 

Հալեպում, ինչպես նաև Շաար, Բայիդին, Մուսլիմիա, Քաֆր Համրա, Հարյաթան և այլ թաղամասերում զինյալների թաքստոցներ են ոչնչացվել:

 

Բանակը հաջողություններ է գրանցել նաև Համայի շրջանում, որտեղ տասնյակ զինյլաներ են սպանվել և վիրավորվել: Զինված խմբավորումները մեծ կորուստներ են կրել Դարաայի և Իդլիբի գյուղերում: