Սիրիական բանակը սեպտեմբերի 16-ին վերահսկողություն է հաստատել Համայի մարզի ալ Ջադիդա գյուղի վրա և առաջ է շարժվել դեպի Թել Մալհ գյուղ՝ հսկողություն հաստատելով նաև այնտեղ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, ընթացել ե ն թեժ բախումներ, որոնց ընթացքում զինյալները լուրջ կորուսներ են կրել:
Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Կունեյտրայի Ջաբաթ ալ Խաշաբ շրջանում բախումների ժամանակ սպանվել է «Ջաբհա անսար ալ իսլամ» խմբավորման ղեկավարը և նրա 3 օգնականները:
Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դամասկոսի Ջարամանա արվարձանում հրասանդ ընկնելու հետևանքով 3 քաղաքացի է վիրավորվել: Ոստիկանության տեղեկացմամբ' հրասանդն ընկել է Ջարամանայի մուտքի մոտ, նյութական վնասեր է պատճառել մի քանի մեքենաների:
Ավելի վաղ աղբյուրը տեղեկացրել էր, որ սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Համայի հյուսիսում գտնվող Տայիբա ալ Իմամ, Լուիբդա, Աբու Զեյդ գյուղերի վրա: