Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող Սարին գյուղաքաղաքի վրա՝ այն ազատագրելով «Իսլամական պետությունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդական ուժերը հաջողության են հասել ԻՊ-ի հետ մոտ մեկ ամիս տևած թեժ մարտերից հետո: Քրդական ուժերին այդ գործողություններում օժանդակել են միջազգային դաշինքի հարվածները:

 

 

Սարին գյուղաքաղաքը գտնվում է Տիգրիս գետի մոտ, և Քոբանի քրդաբնակ քաղաքի վրա հարձակվելու տեսանկյունից այն կարևոր կետ էր համարվում ԻՊ-ի ահաբեկիչների համար: Ակտիվիստների խոսքով՝ վերահսկողություն հաստատելով այնտեղ՝ քրդերը կսահմանափակեն ահաբեկիչների զենքերի տարածումը:

 

 

Սիրիական բանակը և քրդական ուժերն առաջընթաց են գրանցել Հասաքե քաղաքում՝ գրավելով մի քանի շրջաններ, որոնք շրջափակվել էին ԻՊ-ի կողմից: Ռազմական գործողությունների ընթացքում ԻՊ-ի տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բացի այդ, քրդական ուժերն ամբողջությամբ ազատագրել են Հասաքեի Նաշուա շրջանը: