Քրդական ինքնապաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե մարզի մեծ մասի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» հետ թեժ մարտերից հետո ազատագրվել են ավելի քան 20 գյուղ: Քրդական ուժերի ղեկավարությունից տեղեկություններ են ստացվել, որ իրենք առաջընթաց են գրացնել՝ մոտենալով Թել Համիս գյուղաքաղաքին, որը գտնվում է Ղամիշլի քաղաքից 35 կմ հեռավորության վրա: Աղբյուրի տեղեկացմամբ, ազատագրվել են մեծ ու փոքր 23 ագարակ ու գյուղ: Բախումների ժամանակ սպանվել են ավելի քան 20 ահաբեկիչ: Իսլամիստները հայտարարել են, որ քրդական ուժերը նույ նպես վնասներ են կրել:
Միջազգային դաշինքի ուժերը իրենց հերթին շարունակում են Սիրիայում և Իրաքում պայքարել ԻՊ-ի դեմ:
Նաև տեղեկություններ են ստացվել, որ քրդական ուժերը հաջողություններ են արձանագրել Ռակկա մարզում՝ ազատագրելով 19 գյուղ: Ռակկան համարվում է ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպության հենակետը:
Ավելի վաղ քրդական ուժերը մոտ 5 ամիս շարունակվող արյունալի բախումների արդյունքում ԻՊ-ից ազատագրել էին ռազմավարական կարևոր նշանակությւոն ունեցող քրդաբնակ Քոբանի քաղաքը: