Սալահ ադ Դին մարզի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Թիրքիթի հարավում գտնվող Թել ազ Զահաբ շրջանը ազատագրվել է «Իսլամական պետությունից»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ժամանակ նաև թնդանոթներ են օգտագործվել, իրենց մասնակցությունն են ունեցել կամավորական ջոկատները:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, իրաքյան ցամաքային ուժերը, օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացրել գտնվող Բալադ և Դաջիլ գյուղաքաղաքիներում՝ փորձելով դրանք ազատագրել ԻՊ-ից: Բախումների ժամանակ 6 ահաբեկիչ են սպանվել, իրաքյան ուժերի 3 անդամ վիրավորվել են: Անվտանգության ուժեր են կենտրոնացվել Դաջիլ և Բալադ բնակավայրերի միջև գտնվող ճանապարհին՝ այդպիսով կանխելով ԻՊ-ի ներխուժումը:

 

Ֆրանսիական օդային ուժերը դեկտեմբերի 5-ին մեծ հարձակում են սկսել ԻՊ-ի դեմ: Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրաքում ԻՊ-ի դեմ ամենամեծ հարձակումներն են ընթանում: Նախարարը, սակայն, չի նշել օդանավերի քանակը:

 

Ֆրանսիական օդային ուժերը հաստատել են, որ ռազմական գործողությունների սկզբից իրականացրել են 120-130 օդային հարձակում:

 

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը ռազմական գործողությունները սկսել է օգոստոսից: