Իրաքյան ուժերն ազգային կամավորական ջոկատների հետ «Իսլամական պետությունից» ազատագրել են Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի Մալիհա շրջանը և պատրաստվում են ազատագրել Բայջին ամբողջությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան օդային ուժերը նախօրեին ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Մալիհա շրջանում, ինչի հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Մյուս կողմից, իրաքյան տեղեկատվական աղբյուրների տեղեկացմամբ, Բայջիի հյուսիսում գտնվող Թիրքիթ քաղաքի մերձակայքում կենտրոնացած 1500 կամավորականները, ինչպես նաև 150 տանկերը, 100 զրահապատ մեքենաները պատրաստ են մաքրել քաղաքի մյուս հատվածները ԻՊ-ի ահաբեկիչներից:
Իրաքի Անբար մարզում անվտանգության ուժերը ռազմական գործողություններ են ծավալում Հիթ քաղաքն ազատագրելու և այն ԻՊ-ից մաքրելու ուղղությամբ:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի տարբեր շրջաններում ռազմական գործողութունների ընթացքում 24 ահաբեկիչներ են սպանվել:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ. հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:
Միջազգային դաշինքը ԱՄՆ-ի գլխավորությամբ մեկ ամսից ավելի է պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկիր: