Իրաքյան ուժերը մեծ հաջողություններ են գրանցել Թիրքիթ քաղաքում՝ ազատագրելով քաղաքի մի քանի շրջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ ԻԼԻՊ խմբավորման տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Իրաքյան ուժերը հասել են մինչև Թիրքիթի գլխավոր հիվանդանոց, որը գտնվում է մարզպետարանի շենքի մերձակայքում, և շարունակում են ռմբակոծել ահաբեկչական կազմակերպության դիրքերը՝ մեծ վնասներ պատճառելով թե ահաբեկիչներին, թե նրանց ռազմական տեխնիկային:
Հայտնի է դարձել, որ սպանված ահաբեկիչների թվում 2 ղեկավար են եղել: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը օդային հավ ածներ է հասցրել մարզի հարավային շրջաններին՝ ԻԼԻՊ-ի նստավայրի ուղղությամբ:
Թիրքիթ քաղաքը համարվում է Սալահ ադ Դինի մարզկենտրոնը: