Իրաքյան ուժերը սեպտեմբերի 3-ին ԻԼԻՊ խմբավորումից ազատագրել են Բաբելոնի մարզի հյուսիսում գտնվող Բուհեյրաթ շրջանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սպանվել են ԻԼԻՊ խմբավորման մի քանի անդամներ, ինչպես նաև ոչնչացվել են Բաղդադի մերձակայքում գտնվող նրանց թաքստոցները: Իրաքյան ուժերը երեք կողմե րից հարձակում են գործել Թիրքիթ քաղաքի վրա:

 

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Սամրա քաղաքում ականապատ մեքենայի պայթյւոնից 4 մարդ զոհվել է, ևս 22-ը՝ վիրավորվել:

 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը նշել է, որ ԻԼԻՊ-ի կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացիների առևանգումը չի հետաձգի իրենց օգնությունն իրաքյան ուժերին: Նա նաև չի բացառել օդային հարվածը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Բաղդադը երկրի հյուսիսին միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի վրա:

 

ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն է հաստատել երկրի ողջ տարածքի մեկ երրորդի վրա: