Քրդական ուժերը հսկողություն են հաստատել ԻրաքÇ Մոսուլի հյուսիսում գտÝվող Ուանա շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, քրդերը հաջողություն են գրացնել «Իսլամական պետության» հետ թեժ մարտե րի արդյունքում: Ուանա շրջանն օգոստոսից գտնվում էր ԻՊ-ի հսկողության տակ, սակայն այժմ միջազգային դաշինքի օդային հարվածների աջակցությամբ քրդական ուժերին հաջողվել է գրավել այն: Ռազմական գործողությունները սկսվել են հունվարի 21-ի առավոտյան:

 

Քրդական ուժերի ներկայացուցիչ Ռաշիդ Հաջիի խոսքով' իրենք պատրաստ են հսկողություն հաստտել Ասքա շրջանի, ինչպես նաև Զումրուդ, Թե Զահաբ, Թել Խադր և Սահլաջ գյուղերի վրա:

 

Ավելի վաղ՝ հունվարի 21-ին, ԱՄՆ-ի զինված ուժերին կենտրոնական հրամանատարությունից տեղեկություններ են ստացվել, որ միջազգային դաշինքի օդանավերը 24 ժամվա ընթացքում 23 օդային հարվածներ են հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին: Հարվածներից 10-ն ուղղվել է Իրաքում, իսկ 13-ը՝ Սիրիայում ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Ընդհանուր առմամբ, միջազգային դաշինքը ԻՊ-ի դեմ ուղղել է մոտ 350 հարված:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: