Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին «Ալ-Ջազիրա»-ին տեղեկացրել են ռազմական աղբյուրները:

 

«Զինված ուժերը հաջողության են հասել Մոսուլ քաղաքի արևելյան հատվածի ազատագրման հարցում: Հակառակորդը ծանր կորուստներ է կրել մարդկային ուժի և տեխնիկայի առումով»,- ասված է Իրաքի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Անցած աշնանը Իրաքի բանակը հարձակում է սկսել Մոսուլի ուղղությամբ: Ահաբեկիչները կաղի դիմադրություն են ցույց տալիս կառավարական բանակին: