Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողության տակ են առել Դամասկոս-Հոմս՝ երկրի հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է ռազմական աղբյուրը:
«Մենք այժմ վերահսկում ենք Դամասկոս-Հոմս ավտոմայրուղու՝ մայրաքաղաքից Հարասթա տանող հատվածը: Մնացել է մաքրել Դամասկոսից Հոմս տանող մոտ 10 կիլոմետրանոց հատված, և հետո հնարավոր կլինի անվտանգ երթևեկել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Դամասկոսից Հոմս հասնելու համար անհրաժեշտ է շրջանցել արվարձանները: Հարասթա, Ջոբար և Դումա բնակավայրերը շարունակում են մնալ զինյալ խմբավորումների վերահսկողության տակ:
Այնտեղ ավելի քան 7000 զինյալ կա: Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հարասթայի ու Ջոբարի ուղղությամբ: