Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը հսկողություն են հաստատել Սիրիայի Հասաքեի մարզի Աբու Կասայիբ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, թեժ բախումներ են ընթացել քրդական ուժերի և «Իսլամական պետության» ահաբեկիչների միջև: Արդյո ւնքում' մոտ 30 ահաբեկիչ է սպանվել, նաև վնասներ են կրել քրդական 3 խմբավորումներ: Քրդական ուժերը առգրավվել են մեծ քանակության զենք ու զինամթերք:
Մյուս կողմից, ակտիվիստների տեղեկացմամբ, սիրիական ռազմական օդանավերի' Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Բաբ քաղաքին և Կաբասին գյուղաքաղաքին ուղղված հարվածների հետևանքով 100 մարդ է վիրավորվել:
Հալեպի հյուսիսում՝ Հանդարաթ գյուղի մերձակայքում և Մալահ շրջանի ծայամասերում, թեժ բախումներ են ընթանում կառավարական ուժերի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման միջև:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ' Դարաայի Նամիա գյուղաքաղաքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 2 ղեկավար է սպանվել: Բացի այդ, Դարաայի տարբեր գյուղերում տասնյակ ահակբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Նախորդ երկու օրերի ընթացքում սիրիական բանակը Իդլիբի կենտրոնական բանտի շրջակայքում ծայրահեղական խմբավորումների 13 ղեկավարներ է ոչնչացրել:
Սիրիայում, զինված ընդդիմադիրների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի 100 հազարից ավելի օտարազգի զինյալ: