Երեկ՝ փետրվարի 3-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Արևշատ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի երաժշտական դպրոցի նկուղային հարկից ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվել է, որ այրվել է նկուղում կուտակված կենցաղային աղբը։