SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գրիգոր Եսայանից, ով հայտնել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են Վերին Արտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Գ․ Եսայանը ոստիկաններին հայտնել է, որ դեպքի մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել և փորձել է ներքին կարգով պարզել եղելությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով փաստաղթղեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գ․ Եսայանը նշված դպրոցի տնօրենն է, իսկ կրակոցների արդյունքում վնասվել է դպրոցի եվրոպատուհանների երկշերտ ապակիները։