Լիբիայի կառավարական ուժերը նոյեմբերի 3-ին վերահսկողություն են հաստատել երկրի մեծությամբ երկրորդ Բենղազի քաղաքի կենտրոնական շրջանների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ բանակը նաև հսկողության տակ է առել քաղաքի օդանավակայանը և նավթային նավահ անգիստը:

 

Հոկտեմբերի 15-ին կառավարական ուժերը, տեղի բնակչության հետ միասին լայնամասշտաբ գործողություններ են սկսել՝ փորձելով Բենղազի քաղաքը մաքրել ծայրհեղականներից: Նրանց օգնել են նաև լիբիական օդային ուժերը, ինչպես նաև «Աս Սաիա» հատուկ նշանակության ջոկատը:

 

Վերջին շրջանում Բենղազիում ռազմական գորխծողությունների ժամանակ ավելի քան 200 մարդ է զոհվել:

 

Կառավարական ուժերը այս շրջանում գտնվում են գեներալ Հաֆթարի հսկողության տակ, ով մայիսին հակակաբեկչական գործողություններ էր սկսել ծայրահեղականների դեմ:

 

2011թ.-ին Լիբիայի ղեկավար Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից հետո իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: Լիբիական իշխանություններին չի հաջողվում կարգուկանոն հաստատել այնտեղ: